13:38 , 16 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրել է մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ: Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրել է Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները:
Արմեն Մուրադյանը շեշտել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու: «Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»,-ընդգծել է նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ