Քեսաբն ականազերծում են, Լաթաքիայում գտնվող քեսաբահայերը հավաքում են իրերը տուն վերադառնալու համար


13:32 , 16 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Քեսաբից բռնի տեղահանված ու Լաթաքիայում բնակություն հաստատած սիրիահայերը ոգևորված են Քեսաբի ազատագրման նորությամբ և պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Ես երեկ խոսել եմ Քեսաբի քաղաքաքապետի` Վազգեն Չափարյանի հետ, նա շատ ոգևորված է, գնացել էին Քեսաբ, իհարկե, որոշակի կորուստներ կան, բայց ընդհանուր առմամբ վիճակն ավելի տանելի է: Հիմա ականազերծում են տարածքը, դրանից հետո, բնականաբար, մերոնք տեղաշարժվելու են ու գնալու իրենց բնակավայրերը: Մեծ ոգևորություն կա, Լաթաքիայում արդեն բոլորը հավաքվում են, իսկ նրանք, ովքեր տեղափոխվել են Այնճար, Բեյրութ կամ Երեւան, իրենք կորոշեն իրենց հաջորդ քայլը: Կարևորն այն է, որ հնարավորությունն արդեն կա, ու նրանք կարող են մեկնել»,-ուրախությամբ փաստել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ