Դիտորդները Վրաստանում ընտրությունները համարել են ազատ և արդար


13:26 , 16 հունիս, 2014

file65047442_c2f8efd71in.am-ը գրում է.

Հայաստանից, Ադրբեջանից և Ղազախստանից դիտորդները Կիրակի օրը Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները համարում են ազատ, արդար և ժողովրդավարական, հայտնում է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը։

Կիրակի օրը Վրաստանի քաղաքացիներն ընտրել են քաղաքային խորհուրդների անդամների, տեղական կառավարման մարմինների ղեկավարների և 12 ինքնակառավարվող քաղաքների, ներառյալ՝ մայրաքաղաք Թբիլիսիի ղեկավարների:

«Մեր գնահատականներով՝ գործընթացը նորմալ է ընթացել, ոչ մի խախտում չի գրանցվել: Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք գործընթացից»,- ասել է Հայաստանի ԿԸՀ նեկայացուցիչ Նարինե Այվազյանը:

«Ամեն ինչ ապահովված էր, որպեսզի ընտրողը մասնակցեր ընտրական գործընթացին: ԿԸՀ անդամները կատարում էին իրենց գործառույթներն օրենքի հիման վրա, ուստի ընտրողները կարող էի ազատորեն քվեարկել այն թեկնածուների օգտին, ում անհրաժեշտ են համարել»,- գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ անդամ Իլհամ Մամեդովը:

Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչ Լյազզաթ Սուլեյմանի խոսքով՝ ընտրողների կամ ընտրական օրենքի որևէ խախտում չի եղել, ուստի կարելի է ասել որ ընտրություններն անցել են ազատ, ժողովրդավարական մթնոլորտում: