«Շվեյցարիայի աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերն արդյունավետ են»


13:20 , 16 հունիս, 2014

«Շվեյցարիայի  աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերն արդյունավետ են»Panorama.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ է համարել Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով սոցիալական բնակարանաշինության, գյուղական համայնքների, զբոսաշրջության զարգացման ուղղություններով կատարված աշխատանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ