ՀԷՑ-ի ֆինանսական վնասները չի կարելի բարդել քաղաքացու վրա. Միքայել Մելքումյան


12:00 , 16 հունիս, 2014

B6CB2147-8DEA-473A-90DE-DB4291E29019_mw1024_s_nAraratnews.am-ը գրում է.

Ընկերության ռիսկերը, ֆինանսական վնասները չի կարելի բարդել քաղաքացու վրա: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանըˋ անդրադառնալով էլեկտրաէներգիայի՝ 4 դրամով թանկացմանը:

«4 դրամ թանկացումը նախաձեռնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Եթե անցած տարի  8 դրամ թանկացավˋ հիմնավորելով այն, որ գազի գինը սահմանին թանկանում է, ապա հիմա պատճառն այն է, որ ՀԷՑ-ն ունի 20 միլիարդ դրամի դրամական ճեղքվածք: Այսինքն մենք ունենք հիմա 40 տոկոս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում»,-ասում է Մելքումյանը:

Պատգամավորը նշում է, որ ՀԷՑ-ի ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Մեծամորի ատոմակայանը անցյալ տարի 24 օրվա փոխարեն լրացուցիչ 88 օր պլանային անջատման է կանգնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ