Եթե կուտակայինը պետք է դառնա պարտադիր հարկատեսակ, ապա դա անընդունելի է Դավիթ Մանուկյան


11:36 , 16 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Կուտակայի կենսաթոշակի նոր լուծումներում միանշանակ պետք պահպանվի կամավորության սկզբունքը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե եթե կառավարությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի «պարտադիր» բաղադրիչը որպես հարկատեսակ բերի, դա իրենց թիմին կբավարարի՞:

«Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է լինի կամավորության սկզբունքով, կլինի հարկայինո՞վ, թե՞ առանց հարկայինի, ֆինանսական բեռ չավելանա ՀՀ քաղաքացիների վրա»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ հավելելով, որ եթե ստացվի այնպես, որ լինի պարտադիր հարկատեսակ, ապա դա անընդունելի է:

«Մեխը ի սկզբանե եղել է, որ պետք է լինի կամավոր»,-մեկնաբանեց ակտիվիստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ