Մարդու 10 գլխավոր վախերը


10:56 , 16 հունիս, 2014

Մարդու 10 գլխավոր վախերըLife.panorama.am-ը գրում է.

10. Ծերության վախ

Շատ քիչ հանդիպող վախ է երիտասարդության շրջանում: Ավելի հաճախ այս վախն ունենում են միջին տարիքի կանայք և 50-անց ոչ ապահով տղամարդիկ: Միանշանակ հասկանալի վախ է, քանի որ կենսաբանական մակարդակում կանանց գլխավոր խնդիրը երեխա ծնել և դաստիարակելն է, իսկ տղամարդունը` սերունդ թողնելը և ընտանիքին սննդով և անվտանգությամբ ապահովելը:

9. Թունավորված լինելու վախ

Այս վախն առաջանում է ինքնաբերաբար և առնչություն չունի այլ ֆոբիաների հետ: Այս վախով սովորաբար տառապում են ինտուիտիվ մտածելակերպով մարդիկ, որոնց թիվը չի գերազանցում երկրագնդի բնակչության 5%-ը: Տարբեր աղբյուրների տվյալներով` վախի այս տեսակով է տառապել, օրինակ` Ստալինը:

8. Վախկոտ լինելու վախ

Որպես կանոն տղամարդկային վախ է, որը սովորաբար զգում են երիտասարդները, ովքեր ի ծնե պատասխանատվության զգացում են ունենում այլ մարդկանց նկատմամբ: Հենց այս մարդիկ են առաջնորդի գավազան կրում և օժտված են բնածին խարիզմայով: Երբեմն այս վախը զգում են նաև կանայք: Այն սովորաբար օգնում է մշտապես աչալոււրջ լինել` հատկապես պատասխանատու պահերին:

7.Վերմինոֆոբիա` վախ բակտերիաներից և միկրոօրգանիզմներից

Հավանաբար հանդիպել եք կամ լսել եք ձեր շրջապատում այնպիսի մարդկանց մասին, ովքեր օրական տասնյակ անգամ լվանում են ձեռքերը, անընդհատ մաքրում են տունը, հաճախ նույնիսկ վախենում են դիպչել անմեղ իրերի, և այս ամենն այն պատճառով, որ վախենում են վարակվել ինչ-որ «վտանգավոր» վիրուսով:

Այսպիսի վախով սովորաբար տառապում են տրամաբանական բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ: Հաճախ նրանք տաղանդավոր ինժեներներ, տնտեսագետներ, իրավաբաններ են: Այս ֆոբիայով, օրինակ` տառապել է ամերիկացի հայտնի գյուտարար, ռեժիսյոր և միլիոնատեր Հովարդ Հյուզը: Այս վախը ժամանակի ընթացքում սովորաբար ավելի է խորանում և իր «տերերին» հնարավորինս մեկուսացնում է արտաքին աշխարհից:

6. Խելագարվելու վախ

Շատ յուրահատուկ և կայուն վախ է: Դրանով տառապում են միայն աբստրակտ մտածողությամբ մարդիկ: Դրանք հաճախ այն մարդիկ են, ովքեր ցանկանում են ճանաչել հոգևոր աշխարհը, տիեզերքը, ուսումնասիրում են կրոնները, փիլիսոփայությունը, ֆիզիկան: Այս մարդիկ կարող են հանճարեղ մտքեր հղանալ` նույնիսկ, եթե այն փոքր-ինչ ոչ խելամիտ թվա:

Այս վախով տառապել են բազմաթիվ բանաստեղծներ, դասական և ռոք երաժիշտներ, բայց, միևնույն ժամանակ, փորձել են ճանաչել իրենց և տիեզերքը` տարբեր թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգնությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ