Պետք է ասել ոչ թե ադրբեջանցիներ, այլ ադրբեջանաբնակ թյուրքեր


10:52 , 16 հունիս, 2014

Ոչ թե ադրբեջանցիներ, կամ, որ ավելի վատ է, ազերիներ, այլ ադրբեջանաբնակ թյուրքեր: Սա ոչ թե քարոզչական հնարք է, այլ՝ ճշմարտություն, որովհետև, նախ, եթե ասում ենք ադրբեջանցիներ, նկատի ենք ունենում նաև լեզգիներին, թալիշներին, հայալեզու ուդիներին և այլն, ովքեր հայերի հանդեպ թշնամական վերաբերմունք չունեն, իսկ երբ ասում ենք ազերիներ, ապա վիրավորում ենք այդ ազգություններին, քանի որ ազերի էթնոնիմ գոյություն չունի, այն տարբեր էթնիկական միավորների միքսացիա է: Սրանով նաև մենք մեր դրական վերաբերմունքը կարտահայտենք այդ երկրում ապրող այլալեզու ազգությունների նկատմամբ: