Ստամբուլում Հայաստանի քաղաքացի է սպանվել


10:32 , 16 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում առաջացած վիճաբանության ընթացքում հայ է սպանվել: Թուրքական CNN Turk-ը տեղեկացնում է, որ երկու խմբի միջև ի հայտ եկած վեճի արդյունքում Հայաստանի 36-ամյա քաղաքացի Համբարձում Հարությունյանը մահացու դանակահարվել է, իսկ նրա որդին` 11 ամյա Գառնիկը, և նրանց ընկերը` 30-ամյա Մարտինը, ում ազգանունը հայտնի չէ, վիրավորվել են:

Լրատվամիջոցը նշում է, որ միջադեպից հետո Գառնիկն ու Մարտինը դեպքի վայրից հեռացել են, սակայն Ֆաթիհի շրջանի անվտանգության վարչությունը նրանց արյան հետքերով կարողացել է գտնել վիրավորներին: Մարտինն անվտանգության աշխատակիցներին հայտնել է, որ երեք անհայտ անձ իրենց դանակահարել և փախել են: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն: