ԱՄՆ-ն մասամբ տարհանում է Իրաքում դեսպանատան աշխատակիցներին


10:00 , 16 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետդեպարտամենտն Իրաքում դեսպանատան անձնակազմի մի մասին տարհանելու մասին որոշում է կայացրել՝ Բաղդադի վրա «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական շարժման գրոհայինների հնարավոր հարձակման պատճառով, հաղորդում է interfax.ru-ն՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին:

Փսակիի խոսքով՝ դեսպանատունը չի դադարեցնում աշխատանքը, սակայն դրա անվտանգությունն ուժեղացվելու է: Անձնակազմի մի մասին կտեղափոխեն Բաղդադից Բարսայում և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսություն, ևս մի մասին՝ Ամման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ