Բաղադրություն՝
1.5 բաժակ ալյուր
½ թեյի գդալ սոդա
¼ թեյի գդալ աղ
½ բաժակ (110 գրամ) կարագ
1 բաժակ (200 գրամ) շաքարավազ
¾ թեյի գդալ վանիլին
2 ձու
¾ (180 մլ) լավ հարած թթեցրած կաթ
1 բաժակ (150 գրամ) մորի
Պատրաստման եղանակը՝
Խորը տարրայի մեջ խառնել ալյուրը, սոդան և աղը ու թողնել մի քանի րոպե: Առանձին տարրայի մեջ լցնել 200 գրամ շաքարավազ ու կարագ և լավ հարել, այնուհետ ավելացնել երկու ձու: Այնուհետ ստացված զանգվածին դանդաղ ավելացնել ալյուրի զանգվածն ու թթված կաթը (մի փոքր կաթ, մի փոքր այլուր հերթականությամբ): Ստացված զանգվածը լավ հարել, լցնել ջեռոցի տարրայի մեջ, վրան ավելացնել մորին:
Եփել 180 °C-ում՝ 35-40 րոպե: Եփելուց հետո ջեռուցն անջատել և թողնել թխուկն այնտեղ մոտ 10 րոպե:
Բարի ախորժակ:

