09:18 , 16 հունիս, 2014
Խոսքս Ադրբեջանի բնակչության և սպառազինությունների քանակից սարսափած փոքրաթիվ մարդկանց է վերաբերում: Երբ սկսում եք վախից դողալ նրանց սպառազինությունների և բնակչության քանակից, մի պահ հիշեք, որ ՀԱՅ եք, հիշեք հայոց պատմությունը, հիշեք քանի տասնյակ անգամներ են մեր հակառակորդները մեզանից շատ եղել և մեզանից լավ զինված, ու հիշեք՝ ինչպես են նրանք մեզանից պարտություն կրել: Հիշեք Sիգրան Մեծի նվաճումները թվով գերազանցող երկրներում, հիշեք Սարդարապատը, հիշեք Արցախը, որտեղ որսորդական հրացաններով հայը ելավ սովետական սպառազինությամբ մինչև ատամները զինված թուրքի դեմ և հաղթեց: Ամենակարևորը հիշեք Հայկ Նահապետի հաղթանակը, որը ուներ 300 ռազմիկ և դուրս ելավ Բելի բազմահազարանոց բանակի դեմ և հաղթեց: Քչով շատին հաղթելը մեր գեներում է, մեր արյան մեջ, որը նախահայր Հայկից ենք ժառանգել .հիշեք և կանգնեք հպարտորեն. մեր գենը Հայկի գենն է՝ հաղթողի գենը: