Նյու Յորքում կույրերը կարող են հեծանիվ վարել


08:45 , 16 հունիս, 2014

37610781in.am-ը գրում է.

Նյու Յորքում կամավորները որոշել են կույրերին հեծանիվ վարելու հնարավորություն տալ: Դրա համար ստեղծվել է In Tandem խումբը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Տանդեմ հեծանիվը երկանիվ կոնստրուկտոր է՝ երկու նստելատեղով, երկու զույգ ոտնակներով և մեկ ղեկով: Առջևում նստածը բռնում է ղեկը և վարում այն: Հետևի նստելատեղը նախատեսված է վատ տեսնող կամ կույր մարդու համար: Նա պտտում է հեծանվի ոտնակների երկրորդ զույգը՝ հավելյալ արագություն հաղորդելով դրան:

Բացի այդ, առջևում նստածը մանրամասն նկարագրում է այն բոլոր հետաքրքիր բաները, որոնք հանդիպում են ճանապարհին: