ԱՄՆ-ը տասնյակ զինծառայողներով ուժեղացրել է Բաղդադում իր դեսպանատան պաշտպանությունը


08:26 , 16 հունիս, 2014

10098860761in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը 50-ից 100 զինծառայող է ուղարկել Բաղդադում իր դեսպանատուն՝ Իրաքում իրավիճակի լարման ֆոնին դիվանագիտական առաքելության պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պետական ծառայողին, ով չի բարձրաձայնել իր անունը:

Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է, որ զինվորականները, այդ թվում՝ ծովային հետևակայինները, արդեն ժամանել են դեսպանատան շենքի մոտ, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում: