Երևանում և Արարատում օձեր են հայտնաբերվել


08:18 , 16 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հունիսի 15-ին` ժամը 13.07-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի Խաչիկ Սարգսյան փողոցի թիվ 3 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 15-ին` ժամը 10.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 109 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: