08:10 , 16 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Անգլիայում և Ուելսում ուժի մեջ է մտնում օրենքը, որով արգելվում են հարկադրանքներն ամուսնության հարցում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այժմ նման գործողությունները կգնահատվեն որպես քրեական հանցագործություն: Ազատազրկման պատիժը կարող է կազմել մինչև 7 տարի:
Նոր նորմը կկիրառվի ոչ միայն Անգլիայի և Ուելսի ներսում, այլև Միացյալ Թագավորությանը ենթակա օտարերկրյա տարածքներում:
Կառավարությունը կարծում է, որ օրենքը կարող է փրկել հազարավոր մարդկանց, ովքեր ամեն տարի բախվում են նման խնդրի:
Անցած տարի հարկադիր ամուսնությունների խնդրով զբաղվող կառավարական հանձնաժողովը քննել է 1302 նման դեպք: 82 տոկոս դեպքերում զոհ են դառնում կանայք, ընդ որում՝ բոլոր տուժածների 15 տոկոսը չի հասել 15 տարեկանի շեմին:
Առավել սուր է խնդիրը ծագումով պակիստանցիների մոտ: Նրանք կազմել են անցած տարի ուսումնասիրված դեպքերի մոտ կեսը՝ 43 տոկոս: