15:15 , 15 հունիս, 2014
Aravot.am-ը գրում է.
«Որքան էլ չսիրեն Վանո Սիրադեղյանին, նա մի լավ գործ է արել, բոլոր օրենքով գողերին ասել է՝ կամ Հայաստանից գնում եք կամ թողնում եք ձեր հանցագործ գործունեությունը»,- այսօր «Ֆորում» ակումբում պատմում էր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, Հայաստանում հիմա հեղինակավոր գողեր չկան, որովհետեւ գողանալու բան էլ չկա. «Հայաստանը շատ փոքր է, որ կարողանա նման համակարգ պահել»:
Իրեն քրեական աշխարհը լուսաբանող լրագրող համարող Թերեզա Ասատրյանն էլ պատմեց, թե 1980-ականների վերջերից ինքը կալանավայրերում է անցկացրել, նույնիսկ ազատազրկվածներին ընդունելու իր սենյակն ուներ, ապա անդրադառնալով Վանո Սիրադեղյանի ՝լավ գործ անելու սոցիոլոգի դիտարկմանը, նկատեց, թե Հայաստանից հեռացան գողերը, բայց մնացին գողականները. «Գողականները վխտում են, լավ չէ՞ր լինի, որ գողերը լինեին»:
Շարունակությունն՝ այստեղ