12:53 , 15 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը հրամայել է ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրային հարվածային խմբին՝ «Ջորջ Բուշ» ատոմային ավիակրի գլխավորությամբ, որոնք գտնվում են Արաբական ծովում, անհապաղ ուղևորվել դեպի Պարսից ծոց՝ Իրաքում իրավիճակի սրացման պատճառով, հայտնում է kommersant.ru-ն։
Պենտագոնի ղեկավարի մամուլի խոսնակ Ջոն Կիրբիի խոսքով՝ այդ քայլը հնարավորություն կտա ԱՄՆ նախագահին ճկուն արձագանքել, եթե անհրաժեշտ լինի ռազմական գործողություններ ձեռնարկել ԱՄՆ քաղաքացիներին և Իրաքում ԱՄՆ շահերը պաշտպանելու համար։
Ավիակրային հարվածային խմբում ներառված են նաև հրթիռային հածանավ «Ֆիլիպին Սի» և հրթիռային կործանիչ «Տրակստան»։