Չորս երկիշխանություն


11:30 , 15 հունիս, 2014

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առաջին տուրի հանդիպումներն ավարտվեցին չորս խմբերում:
Ութ հանդիպումներից ոչ մեկում ոչ-ոքի չի գրանցվել, հետևաբար՝ երկիշխանություն է բոլոր չորս խմբերում. առաջատարներ են Բրազիլիան ու Մեքսիկան, Հոլանդիան ու Չիլին, Կոլումբիան ու Կոտ Դե Իվուարը, Կոստա Ռիկան ու Իտալիան:
Առաջնությունը գոնե առայժմ շատ գոլառատ է. 8 խաղում խփվել է 28 գնդակ: Ամեաարդյունավետ հավաքականը Հոլանդիան է՝ հինգ գնդակ, խաղադաշտ դուրս եկած 16 հավաքականներից գնդակ չեն խփել միայն երկուսը՝ Հունաստանն ու Կամերունը:
Ռմբարկուների ցուցակը, երկուական գնդակով, գլխավորում են հոլանդացիներ Ռոբին Վան Պերսին ու Արյեն Ռոբենը, բրազիլացի Նեյմարը