Քեսաբն ազատգրվա՞ծ է


11:24 , 15 հունիս, 2014

Օօօ սենսացիա Քեսաբն ազատագրված է: Մոտավորապես այսպիսի բովանդակությամբ վերնագրեր եմ հանդիպում շատ հայկական լրատվական կայքերում,այդ թվում և սփյուռքահայ որոշ կայքերում: Ինչքան հեշտ ենք մենք հավատում,երբ ցանկալին իրականության հետ ենք համատեղում: Գրում են,որ սիրիական բանակը արդեն Քեսաբի հրապարակում Սիրիայի դրոշն է վեր բարձրացրել,բայց ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկա սիրիական կողմից ,իսկ սոց ցանցերում,կամ լրատվական կայքերում չկան ապացույցներ՝նկարներ և տեսագրություններ: Այո շատ մոտ է սիրիական բանակը Քեսաբում հաղթանակին,բայց այն դեռ Քեսաբի կենտրոնում չէ,նամանավանդ ,որ Քեսաբի կառուցվածքն այնպիսին է,որ կենտրոնը հարաբերական հասկացություն է: Եկեք չտրվենք զգացմունքներին և չտարածենք այն ինչը չկա,բայց հաջողություն մաղթենք սիրիական բանակին,որը շատ մոտ է հաղթանակին.Քեսաբի մերձակա բարձունքներն է վերահսկում և Քեսաբի մատույցներում է: