Ալ Կաիդայի առաջնորդները Քաշմիրի մուսուլմաններին կոչ են արել ջիհադ սկսել Հնդկաստանի դեմ


00:35 , 15 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեսնյութ են հրապարակել՝ «Պատերազմը պետք է շարունակվի. հաղորդագրություն Քաշմիրի մուսուլմանների համար» վերնագրով, որով կոչ են անում հիմալայան այդ վիճելի տարածքի բնակիչներին՝ ջիհադ սկսել Հնդկաստանի դեմ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:

Ինչպես հաղորդում է պարբերականը՝ տեսանյութում քաշմիրյան իսլամիստները դիմում են հավատակիցներին՝ կոչ անելով միանալ գլոբալ ջիհադին: Տեսանյութում որպես օրինակ հիշատակվում են Սիրիան, Իրաքը, Ալժիրը, Աֆղանստանը՝ որպես երկրներ, որտեղ արդեն իսկ գործում են Ալ Կաիդային ենթակա խմբավորումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ