Ռումինիան և Սլովակիան ԵՄ-ին կոչ են արել միավորվելով դիմակայել Ռուսաստանին


00:21 , 15 հունիս, 2014

rumyiniya-450-267_jpg_450x21in.am-ը գրում է.

Սլովակիայի և Ռումինիայի առաջնորդները կոչ են արել Եվրամիությանը միավորվել ռուսական աճող զավթողական քաղաքականության դեմ: Այս մասին գրում է Cenzor.net-ը:

«Դարեր շարունակ Ռուսաստանը տարբեր անուններով` Ռուսական կայսրություն, Խորհրդային միություն, իրենից հսկայական ուժ է ներկայացրել: Իսկ հսկայական ուժին հստակ ազդանշան է պետք տալ, եթե այն սահմանն անցնում է: Ոչ ոք հակամարտություններ չի ցանկանում, սակայն գոյություն ունեն սահմաններ, որոնք չպետք է խախտել»,- ընդգծել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան:

Նա վստահ է, որ Ուկրաինայի դրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ Արևելյան Եվրոպայի համար:

Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան, իր հերթին, կարծում է, որ միացյալ Եվրոպայի` Ռուսաստանին դիմակայելու հնարավորությունը գտնվում է ԵՄ-ի մի քանի անդամ երկրների ճնշման ներքո, քանի որ Ռուսաստանի հետ վերջիններս գործնական շահեր են հետապնդում: