Գործարկվել է հայ բռնադատվածների հիշատակին նվիրված կայքը


19:39 , 14 հունիս, 2014

Գործարկվել է հայ բռնադատվածների հիշատակին նվիրված կայքըArmnewsTV.am-ը գրում է.

Հայաստանում այսուհետև կգործի խորհրդային տարիներին հայ բռնադատվածների հիշատակին նվիրված կայք: armeniatotalitaris.am կայքում զետեղված են 100-ից ավելի պատմություններ: Ուսումնասիրությունները կատարվել են «Հազարաշեն» և «Դի-Վի-Վի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունների ջանքերով: Խորհրդային կարգերի օրոք աքսորվածների ցանկերում հայերի անուններ չկային: Նրանց ինքնության թղթերում ազգության տակ հաճախ թուրք էր գրվում. նրանք համարվում էին թրքահպատակ: Բռնադատվածների հիշատակի օրը նրանց ժառանգները դիտել են նաև թեմային նվիրված «Անհարազատներ» ֆիլմը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ