Իրականության մասին խոսելը դժվար չէ՛, դժվար է նրա մասին լսե՛լն ու ընդունե՛լը


15:31 , 4 օգոստոս, 2012

Իրականության մասին խոսելը դժվար չէ՛, դժվար է նրա մասին լսե՛լն ու ընդունե՛լը: Իմ այս հոդվածը ուղղված է զուտ մարդկային տեսակի՛ն ու որակի՛ն, որոնք այսօր դարձել են կասկածի ու բուռն քննադատությունների առարկաներ... Այսօր` հասարակության որոշ զանգվածի կողմից բացահայտ ոտնահարվում է մարդկայի՛նն ու արժանապատվություն կոչվա՛ծը: Կարծե՛ս, վերածելով փափուկ խաղալիքի, կամ, ավելի շուտ գնդակի` նետելով կյանքի ցեխոտվա՛ծ ու կեղտոտվա՛ծ, խայտառա՛կ ու մոլեգնա՛ծ հորձանուտները, անգամ չե՛ն էլ մտածում, որ զրկու՛մև զրկվու՛մ են զուտ ՄԱ՛ՐԴ կոչվելու իրավունքից, ա՛յն իրավունքից, որը կյանքը` ի՛նքը, սահմանել է թե՛ իր օրենքներում, և, թե՛ կանոններում, ուստի` խեղե՛լ այն ու պատել թշվառության շղարշո՛վ, հավասար է նրան, որ կամա՛ց-կամա՛ց մարդկությունը կորցնում է իր երբևէ լիարժեք, հավասարակշիռ կերպարը ...

Պետք չի՛ կյանքը վերածել  ՇՈՈՒ-ի, և, պետք չի՛ հագնել  ԷԺԱՆԱԳԻՆ ԾԱՂՐԱԾՈՒ-ի զգեստ, պետք չի՛ ԿՅԱՆՔը վերածել կրկեսի  ու ապրել խեղկատակության մեջ: Որքան էլ զարմանալի՛ է ու ծիծաղելի՛, այսօր, անգամ այս խելահեղության մեջ Ա՛ՂԲ-ն է գտել իր ուրույն տեղը, այն է` ԱՂԲԱՐԿՂը... Մի՞թե այդքան դժվար է, որ յուրաքանչյուր ո՛ք, ով իրեն  ՄԱ՛ՐԴ  է համարում, առանձնանալով այդ զանգվածից, այս կյանքում գտնի՛ ու զբաղեցնի՛ իր ուրույն տեղը  ՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՊԱՏՎՈ  ՀԱՐԹԱԿԻ վրա` պահպանելով մարդկային նորմե՛րն ու չափանիշնե՛րը, արհամարհելով` տգիտությու՛նն ու անգաղափարությու՛նը, ցինի՛զմն ու փողոցայի՛նը, որոնք նման են  ԿՅԱՆՔԵՐ ԽԺՌՈՂ  ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ...

Եկե՛ք պարզապես  Մարդկայինը  լիցքավորենք դրականացված արժեքներո՛վ, կի՛րթ ու գրագե՛տ էլեմենտներով , եկեք,՛ նախ` անկախ տարիքի՛ց ու սոցիալական կարգավիճակի՛ց,  փորձենք կրթվել  գլխավո՛ր, կարևո՛ր ու համար առաջի՛ն մասնագիտությամբ`  ՄԱ՛ՐԴ  լինելու, ՄԱ՛ՐԴ մնալու տարրական  մասնիկներո՛վ... Առանձնանալո՛վ, եղե՛ք մարդ և մի՛ք վիրավորվեք այդ կոչումից, այն այդքա՛ն էլ   ՍԱՐՍԱՓԵԼԻ  չէ՛ ...