Աթենքում առգրավված հերոինի արժեքը հասնում է մինչև 200 մլն եվրոյի


18:40 , 14 հունիս, 2014

10119746431in.am-ը գրում է.

Աթենքում ուրբաթ առգրավված հերոինի արժեքը հասնում է մինչև 200 մլն եվրոյի, իսկ հանցավոր կարտելի 11 կալանավորված անդամների թվում է նավի սեփականատերը՝ հայտնում է հունական iefimerida ինտերնետ պարբերականը:

Նախօրեին Աթենքի Ատտիկա շրջանում հատուկ օպերացիայի ընթացքում առգրավվել է 1,133 տոննա հերոին: Նման քանակությամբ հերոին Հունաստանում առաջին անգամ է առգրավվում:

Արժեքը կազմում է 30 մլն եվրո, սակայն սև շուկայում դրա արժեքը կարող է հասնել մինչև 200 մլն եվրոյի:

Ինչպես հայտնում է պարբերականը, 11 կալանավորված անձանց թվում են Հունաստանի 6 քաղաքացի, այդ թվում՝ 1 անչափահաս, և Թուրքիայի 5 քաղաքացի: