Թեժ մարտեր են ընթանում Սլավյանսկում. կան զոհեր և վիրավորներ


17:56 , 14 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինվորները Սլավյանսկի կենտրոնում հրետանային ռմբկոծություն են սկսել, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ռմբակոծվում է Լենինի հիվանդանոցի մոտ գտնվող շրջանը, ռումբերն ընկել են բնակելի շենքերի, ինչպես նաև բժշկական հաստատությունների վրա: Ուկրաինացի զինվորականներն ունեն 4 մարդկային կորուստ, մենք` ծանր վիրավորներ: Քաղաքում դեռ շարունակվում են ռազմական գործողությունները»,- հայտնում է աշխարհազորայինների աղբյուրը:

Հաղորդվում է նաև, որ հրետանային ռմբակոծությունից տուժել են նաև կրթական հաստատություններ: