Ուշագրավ փաստեր կենդանիների մասին (մաս 2)


20:37 , 14 հունիս, 2014

Ուշագրավ փաստեր կենդանիների մասին (մաս 2)Life.panorama.am-ը գրում է.

1 Խլուրդը մեկ գիշերվա ընթացքում կարող է 76 մետրանոց թունել փորել:

2. Խխունջը ունի մոտ 25 000 ատամ:

3. Սև սարդը կարող է մեկ օրվա ընթացքում խժռել 20 այլ սարդերի:

4. Ժապավենավոր որդը սննդի բացակայության պայմաններում ուտում է իր մարմնի մինչև 95%-ը, սակայն ողջ է մնում:

5. Նեղոսի ջրերում ապրող կոկորդիլոսները տարեկան ուտում են միջինը հազար մարդու: 6. Սենբերնարյան շները լեռնագնացների հայտնի փրկարարներն են:

7. 4 ժամ է հարկավոր ջայլամի ձուն խաշելու համար:

8. Առյուծների «ընտանիքում» սննդի 9/10 մասը հայթայթում են էգ առյուծը:

9. Համրուկը կյանքի 75%-ը անցկացնում է քնում: 10. Կալիբրին չի կարողանում քայլել: 11. Մոծակները չունեն ստամոքս:

12. Եվրոպացիները առաջին անգամ լինելով Ավստրալիայում տեղաբնակներին հարցրել են` այդ ի՞նչ թռչող գազաններ են: Տեղաբնիկները պատասխանել են «կենգուրու», որը նշանակում է «չենք հասկանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ