Պորոշենկոն հունիսի 15-ը սգո օր է հայտարարել


16:56 , 14 հունիս, 2014

rsz_11010993928Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Լուգանսկի մոտակայքում խփված Իլ-76 ինքնաթիռի 49 զոհերի մահվան կապակցությամբ հունիսի 15-ը հայտարարել է սգո օր: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:

Այսօր ավելի վաղ ապստամբները կործանել էին Լուգանսկի օդանավակայանում վայրէջք կատարել փորձող ինքնաթիռը: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ինքնաթիռի անկման վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Գերատեսչության տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 9 անդամներ և 40 զինվորականներ, որոնք բոլորն էլ զոհվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ