16:38 , 14 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն իր վրա է վերցրել Հոլանդիայի հավաքականի դեմ խաղում կրած պարտության մեղքը:
«Մենք պետք է հանգստանանք, որպեսզի կարողանանք շտկել իրավիճակը: Չիլիի հավաքականի դեմ հանդիպմանը խաղադաշտ ենք դուրս գալու, ինչպես եզրափակիչի: Մենք ներողություն ենք խնդրում և առաջին հերթին` ես: Երկրպագուները լիովին իրավունք ունեն քննադատելու մեզ:
Խոստովանեմ, որ իմ նորմալ մարզավճակում չէի: Մեր բախտը չբերեց, իսկ մեղավորն, առաջին հերթին, ես եմ: Բավականաչափ փորձառու եմ և պատրաստ եմ ընդունել ինձ հասցեագրված քննադատությունը»,- Goal-ը մեջբերում է Կասիլյասի խոսքերը: