16:06 , 14 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հունիսի 15-16-ը կայցելի Թուրքիա՝ հանդիպելու երկրի քաղաքական ու զինվորական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը:
Սպասվում է, որ Անկարայում կայանալիք բանակցություններում մասնավորապես քննարկելու են Իրաքում իրավիճակը, որը լուրջ ահաբեկչական սպառնալիքի է բախվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից:
Ռասմուսենի խոսքով՝ ՆԱՏՕ-ն մտադիր չէ խառնվել Իրաքում ստեղծված իրավիճակին: