Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառաբանությունները հիմնավոր չեն. Մկրտիչ Դավթյան


14:26 , 14 հունիս, 2014

big_e049a17921in.am-ը գրում է.

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կհանգեցնի բնակչության արտագաղթի մեծացման: Այս կարծիքին է սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով` տեղական արտադրողներն արդեն իսկ վատ վիճակում են տրանսպորտային հումքի ու տրանսպորտային ծախսերի պատճառով: «Համոզված եմ, որ սա կխթանի մեր բնակչության արտագաղթին: Ես միշտ ասել եմ, որ հիմա մեր երկրում սպառողների դեֆիցիտ կա»,- ասաց Մ. Հակոբյանը:

Երևանի սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանը կարծում է, որ սակագնի բարձրացման պատճառաբանությունները հիմնավոր չեն՝ կապված ատոմակայանի աշխատանքի կանգ առնելու հետ:

«Այն պատճառաբանությունները, որ բերում են ճեղքվածքի և այլնի հետ կապված՝ զարմանալի են: Հասարակ քաղաքացին հասկանում է, որ չկա մի ոլորտ, որ չունենա էլեկտրաէներգիայի կարիք: Այդ ճեղքվածքը հիմնավորում են ատոմակայանի վերանորոգման ընթացքում աշխատանքի կանգ առնելով, բայց առաջին անգամը չէ, որ ատոմակայանի աշխատանքը կանգ է առնում: Երկրորդը՝ ՋԷԿ-ի հետ կապված: Ինչպե՞ս ստացվեց, որ շահույթ բերող ձեռնարկությունը սնանկ ճանաչվեց: Այսօր ամեն մի ճեղքվածքի բեռը կրում է ազգաբնակչությունը»,- հայտարարեց նա: