Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցել


14:06 , 14 հունիս, 2014

Հասան Ռոհանի. Իրանն ու ԱՄՆ-ն Իրաքի հարցում կարող են համագործակցելPanorama.am-ը գրում է.

«Իրանը կքննարկի ԱՄՆ-ի հետ Իրաքի հարցում համագործակցելու հարցը»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Այսօր տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, այն հարցին, թե Իրանը ԱՄՆ-ի հետ կհամագործակցի՞ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, Իրանի նախագահը պատասխանել է. «Բոլոր երկրները պետք է պայքարեն դրա դեմ. Միացյալ Նահանգները դեռ այդ հարցում քայլ չեն կատարել, երբ որ սկսեցին գործել, այդ դեպքում կարելի է մտածել ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ