«Պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևը պետք է կիրառել միայն ՀՀԿ-ականների նկատմամբ


13:48 , 14 հունիս, 2014

Առաջարկում եմ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևը կիրառել միայն հհկականների նկատմամբ: Եթե տվյալ անձինք կիսում են կուսակցության «գաղափարախոսությունն» ու նրա «դեվիզները, ապա հենց իրենք էլ պիտի լինեն դրանց առաջին զոհերը: Եթե այդպես չլինի, ապա հասարակությունը և այդ թվում՝ ես, կհամարի, որ ՀՀԿ-ականների հսկա բանակը սաբոտաժի է ենթարկում սեփական կուսակցության գործունեությունը: