Կամերունի հավաքականն աշխարհի առաջնությունների հակառեկորդ է սահմանել


13:16 , 14 հունիս, 2014

cameroon-vs-mexico-31in.am-ը գրում է.

Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլում 0:1 հաշվով պարտվելով Մեքսիկայի ընտրանուն, Կամերունի հավաքականն աշխարհի առաջնությունների հակառեկորդ է սահմանել աֆրիկյան ընտրանիների շրջանում:

Աշխարհի առաջնություններում կամերունցիները կրել են 5-րդ անընդմեջ պարտությունը: Ավելի վաղ որևէ աֆրիկյան թիմ այդպիսի ցուցանիշ չի գրանցել:

Հիշեցնենք` հաջորդ խաղում Կամերունի հավաքականը կմրցակցի Խորվաթիայի ընտրանու դեմ: Հանդիպումը կկայանա հունիսի 19-ին: