12:30 , 14 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրանական կողմը միջազգային միջնորդների «վեցյակի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ուրանի հարստացումը շարունակելու մասին, միաժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն ցանկացած համաձայնության դեպքում: Այս մասին այսօր հայտնել է Reuters-ը՝ հղում անելով հեռուստատեսությամբ Ռուհանիի ելույթին:
2013թ. նոյեմբերին Ժնևում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց՝ իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը երաշխավորող բազմակողմանի համաձայնագիրը պետք է մշակված լինի միչև հուլիսի 20-ը: Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իրանն ամեն հնարավոր բան կանի, որպեսզի համաձայնությունը ձեռք բերվի: