09:24 , 14 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ բնակիչների 66 տոկոսը դեմ է Կուբայում Գուանտանամո բանտի փակմանն ու բոլոր կալանավորներին ամերիկյան բանտեր տեղափոխմանը: Այս մասին հայտնի է դառնում Gallup-ի անցկացրած հարցման արդյունքում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Բանտի փակման գաղափարին աջակցել է ամերիկացիների 29 տոկոսը:
Հարցումն անցկացվել է հունիսի 5-8-ը՝ ամերիկացի զինվորականին 5 թալիբների հետ փոխանակելուց հետո: Հարցմանը մասնակցել է 1207 չափահաս քաղաքացի: