09:08 , 14 հունիս, 2014«Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության արարողակարգի բաժնի պետ Երվանդ Ազարյանը:
Ի դեպ, վերջինս կառավարության արարողակարգի բաժնում է աշխատում դեռևս Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն մարդիկ, ովքեր կառավարությունից դուրս գալով մնում են անգործ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է նրանց անգործ չթողնել և ջանում է «տեղավորել» բանկերում կամ ֆինանսական տարբեր կազմակերպություններում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։