«Ժողովուրդ». Ինչպե՞ս է Բաղդասարովն ազատորեն կարողանում ինքնաթիռ վաճառել, եթե «Արմավիայի» գույքը կալանքի տակ էր


09:00 , 14 հունիս, 2014

«Օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով:

Այսպիսով երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արդեն տասն օր է, ինչ համապատասխան մասնագետները ստուգում և ուսումնասիրում են ինքնաթիռների շարժիչները:

Ի դեպ, ընկերությունն այս պահին ունի հինգ ինքնաթիռ, որոնցից մեկի շարժիչը վնասված է: Հիշեցնենք, որ Բաղդասարովի ընկերության գույքը կալանքի տակ էր դրված: Այդ պատճառով էլ ընկերության նախկին աշխատակիցները զարմացած են, թե ինչպես է ստացվել, որ Բաղդասարովն ազատորեն կարողանում է ինքնաթիռ վաճառել, այն դեպքում, երբ այն կալանքի տակ է դրված»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։