«Հայկական ժամանակ». ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է առանցքային անձ դառնալ


08:42 , 14 հունիս, 2014

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանում սկսում է շատ կարևոր, կարելի է ասել, առանցքային անձ դառնալ, թեև երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա, ըստ էության, չի ցանկացել դա խոստովանել:
Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Ցեղասպանության թեմայով կազմակերպված Աժ լսումների ժամանակ մասնակիցներին տրված նյութերի փաթեթում Կարինե Աճեմյանի անվան դիմաց մի շարք պաշտոններ են նշված եղել՝ ՀՀ և ԼՂՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար, Միջխորհրդարանական միության անդամ: Աճեմյանը. սակայն, պնդում էր, թե ինքն այդ խմբերի ղեկավարը չէ: ԱԺ կայքում նմանատիպ խմբերի կազմը սկսվում է ղեկավարի անունից, ու վերոնշյալ խմբերում Աճեմյանի անունը առաջինն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։