23:36 , 13 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Լուրերի համաձայն՝ Անտոնիո Բանդերասի և Մելանի Գրիֆիտի ամուսնալուծությունը բարդ է լինելու: 18 տարիների ընթացքում ամուսինները 50 միլիոն դոլարի կարողություն են դիզել: Ասում են՝ այս զույգի ամուսնալուծության պատճառը ուկրաինացի դերասանուհի Նատալյա Գուսլիստան, նույն ինքը՝ Նատալի Բերն է հանդիսանում: Դերասանուհին այդ լուրերը հերքում է, փոխանցում է Lady.ru-ն:
Գուցե ուղղակի զուգադիպություն է, որ երբ Նատալյան Անտոնիոյի հետ Կաննի կինոփառատոնում սալսա էր պարում, Մելանի Գրիֆիտը ամուսնալուծության դիմում է ներկայացրել:
Ինչպես հավատացրել է Գուսլիստան՝ Բանդերասի հետ նա ոչ մի ռոմնատիկ հարաբերություն չունի, քանի որ դերասանը նրան հոր տեղ է գալիս: Ավելին, Բանդերասը Գրիֆիտին է սիրում և բողոքել է ամուսնական խնդիրներից, փոխանցում է Lady.ru-ն:
«Հուսով եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կհարթվի: Իմ կարծիքով՝ նրանք հին Հոլիվուդի այն զույգերից են, ում ցանկանում են միշտ միասին տեսնել»,-ավելացրել է Նատալյան:
Գուսլիստան խոստովանել է, որ նույնիսկ չի էլ մտածել, թե Անտոնիոյի հետ պարի լուսանկարները կարող են ամուսնալուծության պատճառ դառնալ: Նա չի ցանկանում, որ Բանդերասը դրանց պատճառով խնդիրներ ունենա:
Այս զույգը ամուսնալուծության դեպքում շատ բան ունի կիսելու: Անտոնիոն, դերասանությունից բացի, բիզնեսով է զբաղվում և հաջող ծրագրերում ներդրումներ է անում: Ամուսինները Իսպանիայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Ասպենում անշարժ գույք ունեն:
Հետաքրքիր է, որ Գրիֆիտը մատից չի հանել ամուսնական մատանին: Սակայն եթե նույնիսկ հանի, նրա մարմնին կմնա սրտի տեսքով, «Անտոնիո» գրառումով դաջվածքը: