Իմ հեռանալուց հետո շատ բան չի փոխվել … . «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր


21:33 , 13 հունիս, 2014

Analitik.am-ը գրում է

Ասում են՝ բիզնեսում փորձն այնքան կարևոր է, որքան գրագիտությունը: Բիզնեսմենները առաջին մարդկանցից են, ովքեր իրենց գրպանի վրա են զգում տվյալ երկրում օրենքների և տնտեսական դաշտի յուրաքանչյուր փոփոխություն: Analitik.am-ի զրուցակիցը «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանն է, ով 3 տարի առաջ հեռացավ Հայաստանից  իշխանությունների հետ բիզնեսում ծագած խնդիրների պատճառով: Նա հեռացավ՝ հայտարարելով, որ իշխանությունները  հարկային ճնշումներով, իրենց հարկադիր կատարողական ծառայության միջոցներով, ոչ արդար մրցակցությամբ «սպանում են» երկրի տնտեսությունը: Ներկայում նա, իր ընտանիքի հետ, ապրում է Փարիզում:

- Տկն  Գործունյան,  երբ հեռացաք, համոզված էիք, որբիզնեսի ոլորտը Հայաստանումառողջ չէ: Գիտեմ, որ հիմա էլուշադիր հետևում եքհայաստանյան զարգացումներին:Այս տարիներին, ըստ Ձեզ,այստեղ ինչ-որ բան փոխվե՞լ է:

- Այո, հեռացել եմ Հայաստանից, բայց հետևում եմ իրադարձությունների: Ինձ թվում է՝ շատ բան չի փոխվել իմ հեռանալուց հետո, որովհետև նույն օլիգարխիկ համակարգն է, նույն կաշառակերությունը, անարդարությունը, սահմանափակությունը:  Այդ ամենը կա ու կմնա, եթե արմատական փոփոխություններ չլինեն: Երկիրը շատ դժվար վիճակում  կմնա:

-  Ձեր գնալով՝ Հայաստանի տնտեսությունը կորցրեց ներդրողի: Այսօր էլ վիճակագրությունը ցույց է տալիս, որ  50 %-ով նվազել են օտարերկրյա ներդրումները, այսինքն՝ մեր երկիրը սկսել է քիչ հետաքրքրել ներդրողներին: Ըստ Ձեզ՝ ինչու ՞  արտասահմանցիները չեն ցանկանում մերերկրում ներդրումներ կատարել: 

- Պատճառները նրանք են, որոնք նշեցի առաջին պատասխանում: Գիտեք, երբ ես 1995 թվականին Հայաստան եկա, մեծ հայրենասիրությամբ եկա: Հույս ունեի, որ նոր հայրենիք է, նոր պետություն, հայրենասիրություն, բայց … երբ տեսա՝ ինչպես պետությունն ինձ և իմ ընտանիքի հետ վարվեց՝ մոռանալով ամեն ինչ … Ու ես հեռացա: Հիմա չեմ զարմանում, որ քիչ ներդրողներ կան հայաստանյան տնտեսության իրական հատվածում: Օտարերկրյա ներդրողը տեսնում է շուկան, տեսնում է արտագաղթը: Հայաստանի շուկան մեծ չէ, ու արտագաղթին զուգահեռ՝ նվազում է սպառողների թիվը: Թուրքիայի հետ սահմանն է փակ, դա էլ է մեծ խնդիր, իշխանությունն  է կաշառակեր, որը միշտ իր շահերն է պաշտպանում և միշտ պետք է շահ ունենա, որ քեզ հանգիստ թողնի: Ուրեմն՝ շատ տրամաբանական է, որ օտարերկրյա ներդրողները պակասում են: Հայրենասերներն էլ, ովքեր իրենք հայրենիքում ներդրումներ են կատարում, արդեն տեսնում են այս իրականությունը:

-Ի՞նչ պետք է անի Հայաստանի կառավարությունն, ըստ Ձեզ, որ արտասահմանցիներըցանկանան  ավելի շատ ներդրումներ կատարել մեր երկրում: 

-  Կարծում եմ, որ մեզ նոր պետություն՝ կառավարություն է պետք, որն իրականում կաշխատի երկրի շահերի համար: Առաջնահերթությունը օրենքին պետք է տրվի: Պետությունը ներդրողին պետք է երաշխավորի, որ մեր շուկայում տնտեսական արդար մրցակցություն  կինի, հարկերը հավասարաչափ են կգանձվեն բոլորի դեպքում, շահագրգռող հարկեր կսահմանվեն նորդրողների համար, կվերանա մենաշնորհը շուկայում ու արտագաղթ չլինի: Եթե այս ամենը ապահովվի, կարծում եմ, ներդրողները կգան Հայաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ