Աշխարհի ամենափոքր դպրոցը, որն ունի մեկ աշակերտ և մեկ ուսուցիչ


21:17 , 13 հունիս, 2014

Իտալական Ալպետտ քաղաքում գտնվող այս տարրական դպրոցը բոլոր իրավունքներն ունի աշխարհի ամենափոքր դպրոցը կոչվելու: Բանն այն է, որ այն դպրոց հաճախում է ընդամեկը մեկ աշակերտ՝ 8-ամյա մի աղջիկ, իսկ նրան դասավանդում է մեկ ուսուցիչ՝ 33-ամյա Իզաբելլա Կարվալլին:

1

Աշակերտուհու ծնողները գոհ են, որ ուսուցիչը հնարավորություն ունի առավելագույն գիտելիք տալ նրան:

2

Ինչ վերաբերում է աշակերտուհուն՝ Սոֆֆիին, ապա նա խոստովանում է, որ երբեմն ստիպված է վինում երևակայական դասընկերներ հորինել՝ ավելի ուրախ ժամանակ անցկացնելու համար:

3

4

Գալիք ուսումնական տարում դպրոցում աշակերտների քանակը կավելանա. քաղաքի մանկապարտեզից այս դպրոց կտեղափոխվեն մի քանի առաջին դասարանցիներ: Սակայն Սոֆֆիին այս փաստը այնքան էլ չի ոգևորում, քանի որ նա կշարունակի մնալ դասարանի միակ աշակերտը: