19:25 , 13 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Դիեգո Մարադոնան ծնվել է 1960թ.-ին Բուենոս-Այրեսում: Մարադոնան համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողն է եղել, 1986թ.-ին` աշխարհի չեմպիոն:
7 տարեկանից նա արդեն ֆուտբոլ էր խաղում, իսկ 3 տարի անց ֆուտբոլի երկրպագուները նրան անվանում էին «արգենտինական ֆուտբոլի գլխավոր հույս»: Նա նման էր կրկեսի դերասանի, ով ամեն տեսակի աճպարարություններ է անում գնդակի հետ, նա բացառիկ ֆիզիկական պատրաստվածություն ուներ և շարժումների աննկարագրելի կոորդինացիա:
16 տարեկանում արդեն Մարադոնան հանդես էր գալիս երկրի առաջնությունում, իսկ 1976թ.-ին դառնում է ազգային հավաքականի անդամ: Երկու տարի անց Մարադոնան դառնում է Արգենտինայի ֆուտբոլի չեմպիոն «Բոկա Խունիրոս» ակումբի կազմում:
1984թ.-ին տեղափոխվում է իտալական «Նապոլի» խումբ, պայմանգրի արժեքն էր 7 միլիոն 600 հազար դոլար: Իտալիայում նա անց է կացրել իր ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիները (1981-1991թթ.): Մարադոնան դառնում է «Նապոլի»-ի լավագույն խաղացողը, նրա շնորհիվ թիմը բազմաթիվ հաղթանակներ և հաջողություններ է ունենում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ