Բեռլուսկոնիի նախկին համախոհը արտահանձնվել է Իտալիա. ԶԼՄ-ներ


19:07 , 13 հունիս, 2014

марчелло1in.am-ը գրում է.

Բեռլուսկոնիի նախկին համախոհ Մարչելո Դել Ուտրին, որը մեղադրվում էր մաֆիայի հետ կապերի մեջ, այսօր Իտալիա է ժամանել Լիբանանից, որտեղ նրան ապրիլի կեսին կալանավորել էին, հայտնում է Rai News 24-ը:

Դել Ուտրիին Լիբանանի իշխանությունները որոշել էին արտահանձնել Իտալիա: Նա այսօր առավոտյան արդեն վայրէջք է կատարել «Ֆլյումիչինո» օդանավակայանում:

Նախկին սենատորին Ինտերպոլի մի քանի գործակալների հետ անմիջապես տեղափոխել են Պարմա քաղաքի բանտի հիվանդանոց:

Իտալիայի դատարանը երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի համախոհ, 72-ամյա նախկին սենատորին մայիսի 10-ին դատապարտել է 7 տարվա ազատազրկման մաֆիոզային գործունեությանն առնչություն ունենալու մեղադրանքով: