18:54 , 13 հունիս, 2014
Հարգելով հանդերձ Շանթին՝ չեմ ընդունել նրա արարքի հոգեբանական հենքը՝ հուսահատությունը: Հուսահատությամբ հաղթական հեղափոխություն չեն անում, այն կա՛մ ինքնասպանի «զենքն» է և կա՛մ մեծաթիվ ուժերով շրջապատված ծովահենական նավի նավաստիների վերջին միջոցը՝ մահ կամ հաղթանակ: Հուսահատությունը, դժբախտաբար, «սերունդ է ծնում»՝ իր նման հուսահատ, ինչի վկայությունը Հայկի երեկվա արարքն էր: Հեղափոխությունը հաղթանակի նկատմամբ հավատն է ու վստահությունը, կենսասիրությունը. հանուն կյանքի բարելավման են գնում հեղափոխության և հաղթում: