Որո՞նք են մարդու օրգանիզմի ամենացավոտ տեղերը


18:49 , 13 հունիս, 2014

Որո՞նք են մարդու օրգանիզմի ամենացավոտ տեղերըLife.panorama.am-ը գրում է.

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները պարզել են, որ մարդու մարմնի ամենացավոտ տեղերն են ճակատը և մատերի ծայրերը:

Փորձի շրջանակներում, որին մասնակցել է 26 կամավոր, մասնագետներն օգտագործել են լազեր: Գիտական ճշգրտության և օբյեկտիվության համար կամավորների աչքերը փորձի ընթացքում կապած են եղել: Փորձի վերջում կամավորները հայտնել են, թե որտեղ է ցավը եղել առավել ինտենսիվ, հաղորդում է Indian Express-ը:

Փորձի արդյունքում ապացուցվել է, որ ցավը և շփման զգացողություններն իրենց աշխատանքի մեխանիզմով նման են, սակայն նրանց միջև որևէ կապ չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ