Ինձ մի պահ թվաց` Դալայ Լաման է մուտք գործելու ԱԺ. Նաիրա Զոհրաբյանը Կիսելյովին դիմավերու մասին


18:37 , 13 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Հայաստանի խորհրդարանում ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի պահվածքի համար պատասխանատու են բոլոր պատգամավորները:

«Երբ թույլ ենք տալիս, որ ինչ-որ մեկը մտնի մեր խորհրդարան և նման պահվածք դրսևորի, դրանում առաջին հերթին մեղավոր ենք մենք բոլորս: Եթե դու նման լիազորություն ես տալիս ինչ-որ մի «կեղծ» վերլուծաբանի, ապա կգտնվի այն անկիրթ անդաստիարակը, որ կմտնի խորհրդարան ու կփորձի մեզ դաստիարակել: Կիսելյովի պահվածքի համար պատասխանատու են նրանք, ովքեր ժպիտը դեմքներին նստած են եղել այդտեղ և թույլ են տվել, որ նա անարգի մեր երկիրն ու մեր լեզուն»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց Զոհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ