18:20 , 13 հունիս, 2014Կապտավուն հատակով այս ննջասենյակը գտնվում է Բալիում: Այս տունը կոչվում է «Ծովախեցգետինների տուն»: Այն «Bambu Indah» հյուրանոցի մասն է կազմում: Տունը գտնվում է ծովախեցգետիններով լի ջրավազանի վրա: Այս տան հատակը ապակուց է և ունի հատուկ պանելներ: Ապակե հատակի տակ իսկական խեցգետնանմաններ են բնակվում:
Հատուկ լուսավորության շնորհիվ տեսարանն էլ ավելի գեղեցիկ է դառնում: Լոգարանի ապակե կղմինդրներով տանիքը թույլ է տալիս, որ թե՛ արեգակի պայծառ շողերը, թե՛ լուսնի լույսը սողոսկեն ներս: Մի խոսքով, Բալի այցելելու դեպքում անպայման պետք է հանգրվանել այս սքանչելի հյուրանոցում:


