17:42 , 13 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Թուրքիան 1915թ.-ի դեպքերի հարյուրամյակին ընդառաջ կարևոր քայլ է նախաձեռնում, գրում է CNN Turk-ը։
Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ նկարահանվելու է «Իմ հոգու դատարկություն» ֆիլմը, որտեղ հայերից բացի նաև թուրքերի և քրդերի վերապրածն է երևալու։
Պարբերականը գրում է, որ «1915թ.-ի դեպքերի 100-րդ տարելիցին» ընդառաջ առաջին քայլն արել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առաջին անգամցավակցելով զոհված հայերի ժառանգներին։ Հիշեցնենք, որ իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն հայտնել։
Անկարան, սակայն, այդ քայլով բավարարվել չի պատրաստվում։
Նկարահանվելիք ֆիլմի հիմքում Առաջին համաշխարհային պատերազմի ֆոնին տեղի ունեցող սիրավեպն է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ