17:26 , 13 հունիս, 2014
ՀՀ-ում ունենք օրենք, որն արգելում ա հոգեորսությունը, բայց, ցավոք, ոչ ոք այդպես էլ գլուխ չի դրել ու չի սահմանել, թե ինչ ա ասել հոգեորսություն: Հիմա, մեր իրավապաշտպանների սիրելի Եհովայի վկաները արդեն դուռ թակելով չեն բավարարվում. օրը ցերեկով Երևանի փողոցներում ստենդեր են դնում:
Հիմա մի քիչ ավելի խորանանք խնդրո առարկայի մեջ: Ինչպես ես եմ հասկանում, էդ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը ընդունում էին դեռ այն ժամանակ, երբ քաղաքական օրակարգում էր եվրաինտեգրումը ու օրենքն էլ ընդունվեց ոչ առանց արևմտյան կողմի ուժգին պրեսսինգի:
Հիմա եվրաինտեգրումը օրակարգում չկա, ու անձամբ ես չեմ հասկանում, թե ինչի՞ պետք ա շարունակենք սյսյուկանիաները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ այս հարցի համատեքստում: Ի՞նչ ա խանգարում մեզ պարզապես մի հատ ցուցակ կազմել կրոնական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կարգելվի ՀՀ տարածքում:
Պետդեպի զեկույցի՞ց ենք վախենում: Նույն պետդեպի զեկույցները ոչ մի կերպ չեն խանգարում ԱՄՆ-ին Սաուդյան Արաբիայի հետ ախպերություն անել, որտեղ, ի դեպ, մահապատիժ ա սահմանված այն անձանց համար, ովքեր կհանդգնեն իսլամից քրիստոնեության անցնել:
ԵՄ-ն կտխրի՞: Էհ հեչելիս թե չի տխրի, մենք սուվերեն երկի՞ր ենք, ուրեմն իրավունք ունենք մեր ներքին կարգերը սահմաննելու, առավել ևս, որ առնվազն Եհովայի վկաների պարագայում Ֆրանսիայի պես երկիրն էր արգելել նրանց գործունեությունը (հետո Եվրադատարանը չէղարկեց այս որոշումը):
Ասել կուզի, ժամանակը չի՞, որ էս աղբից մաքրենք մեր հասարակությունը: Կարանք անենք է՜, մենակ թե ուզել ա պետք: